Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեքսիկան իր դեսպանին Արգենտինայից հետ Է կանչել խանութից գիրք գողանալու համար

Մեքսիկան իր դեսպանին Արգենտինայից հետ Է կանչել խանութից գիրք գողանալու համար


ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի հայրենիք Բուենոս Այրեսում խանութից գրքի գողության մեղադրանքի պատճառով: Այդ որոշման մասին դեկտեմբերի 8-ի երեկոյան Twitter-ում հայտնել Է լատինամերիկյան երկրի արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես Էթիկայի կոմիետեին խնդրեցի ուսումնասիրել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որին մեղադրում են հռչակավոր խանութից գրքեր գողանալու մեջ,- գրել Է Մեքսիկայի նախարարը:- Առայժմ ես նրան ցուցում եմ տվել վերադառնալ տուն»: «Ատենեո» գրախանութում տեղակայված տեսահսկման խցիկն արձանագրել Է, թե ինչպես Է 76-ամյա դիվանագետը փորձել գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ այն թաքցնելով թերթի մեջ: Ելքում պահակները բռնել են նրան, ինչից հետո նրան տարել են ոստիկանության բաժանմունք, ավելի ուշ այնտեղից բաց են թողել՝ պարզելով նրա ինքնությունը:
Գրքի արժեքը, որը նա փորձել Է խանութից դուրս տանել, կազմում Է 750 արգենտինական պեսո (12 դոլարից փոքր-ինչ ավելի):
«Ատենեո» խանութը, որը գտնվում Է այն շենքում, որտեղ անցյալ դարի առաջին կեսին թատրոն Է եղել, համարվում Է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]