Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

Գյումրիում մասնակի փլուզվել է տան պատը. տուժածներ չկան

Գյումրիում մասնակի փլուզվել է տան պատը. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն դեկտեմբերի 9-ին, ժամը 09:21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է ունեցել փլուզում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մազմանյան փողոցի չբնակեցված տան դիմացի պատը մասնակի փլուզվել է (մոտ 6 քմ). տուժածներ չկան: Առկա է հետագա փլուզման վտանգ (մոտ 20 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ