Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Քննարկվում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը

Քննարկվում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի 
վավերացման օրինագիծը

 ԵՐԵՎԱՆ, 9ո ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանի նիստում հարցը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՉԺՀ քաղաքացիները մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու մյուս Կողմի պետության տարածքում իննսուն օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար»,- ասաց Ադոնցը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ստացել է դրական եզրակացություն:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ