Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոխվարչապետը վերահաստատում է՝ մինչև 2020թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում գազի գնի թանկացում չի լինելու

Փոխվարչապետը վերահաստատում է՝ մինչև 2020թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում գազի գնի 
թանկացում չի լինելու

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի գնի թանկացում չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ես դեռևս չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, քանի որ բանակցությունները չեն ավարտվել և պայմանավորվածությունները չենք ամփոփել: Վստահաբար կարող եմ ասել մեկ բան, որ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու»,- նշեց Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, նշել էր, որ մինչև 2020 թվականի  ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]