Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինը եւ Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում

Պուտինը եւ Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում Դոնբասի շուրջ «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) բանակցությունները, ինչպես սպասվում Է, կտեւեն 2 ժամ 45 րոպե, ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված Է գագաթնաժողովից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փարիզից հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը պետք Է սկսվի Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին, դրա արդյունքների շուրջ կկայանա չորս երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը: Մինչեւ գագաթնաժողովի սկսվելը պլանավորված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորպես, Պուտինը կշփվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իսկ հետո՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զելենսկու հետ հանդիպումը Ելիսեյան պալատում կկայանա գագաթնաժողովից հետո:
Ղեկավարները կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայի արեւելքում տիրող իրադրությունը եւ դրա կարգավորման հեռանկարները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]