Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու 
վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք տրանսպորտային միջոցներ վարելու պայմանների վերաբերյալ հստակություններ մտցնելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, կարգավորվում են վարորդական վկայականներ տալու, փոխանակելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]