1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց ԶՈւ-ում կարգապահական իրավախախտումներին առնչվող օրինագիծը

ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց ԶՈւ-ում կարգապահական իրավախախտումներին 
առնչվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը երկարացնել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Սահմանվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառմամբ առավելագույն ժամկետը: Մասնավորապես 6 ամիսը փոխարինվում է 1 տարով, իսկ նյութական վնասի հայտնաբերման դեպքում՝ 3 տարի: Երբեմն լինում է, որ դեպքից 6 ամիս անցնում է, հետո համալիր ստուգման, որոշակի պաշտոնի հանձնման-ընդունման ընթացքում է միայն այն հայտնաբերվում: Բայց այդ դեպքում, քանի որ 6 ամիսն անցնել է, այլևս հնարավորություն չկա կարգապահական տույժի ենթարկելու»,-ասաց Բալայանը:

Գործող օրենքով կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է այն, եթե այն կատարվել է նախկինում հանցագործություն կատարած զինծառայողի կողմից: Դրա փոխարեն առաջարկվում է որպես ծանրացնող հանգամանք համարել այն, եթե իրավախախտումը կատարվել է դատվածություն ունեցող զինծառայողի կողմից:  Նախատեսվում է կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու, ինչպես նաև ծառայողական քննությանը մասնակցելու պահից իրավունքներին ու պարտականությունների գրավոր ծանոթացնելու պահանջը: Բալայանը նշեց՝ նախկինում դա չկար, ինչի արդյունքում բողոքները շատ էին լինում:

Նախագծով սահմանվում են ծառայողական քննության և կասեցման հիմքերը: Օրինագծով նախատեսվում են նաև մի շարք այլ կարգավորումներ ևս:  Բալայանը նշեց, որ միջգերատեսչական երկարատև քննարկումներից հետո կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին:

Օրենքի նախագիծը դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 99 կողմ ձայնով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]