Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայում սկսվել Է հրաբխի ժայթքումն Ուայթ Այլենդ կղզում

Նոր Զելանդիայում սկսվել Է հրաբխի ժայթքումն Ուայթ Այլենդ կղզում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում սկսվել Է հրաբխի ժայթքումը, կղզի, որը գտնվում Է Փլենթիի ծովածոցում՝ Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է Նոր Զելանդիայի պետական գեոդեզիական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրում Է New Zealand Herald հրատարակությունը, կղզում ենթադրաբար 20 մարդ Է եղել ժայթքման պահին: Փրկարարները կարծում են, որ նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել: Այս պահին վթարային ծառայությունների ուղղաթիռներ եւ շտապ օգնության բրիգադներ են ուղարկվել կղզի, որը գտնվում Է Փլենթիի ծովածոցի ափից 48 կիլոմետր հեռավորության վրա: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է: Նախորդ ժայթքումն արձանագրվել Է 2012 թվականի վերջին - 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն Է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց Է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]