Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մեկնարկել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովը

Մեկնարկել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկա են նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլք:

Համաժողովի ընթացքում քննարկումներ են լինելու «Կոռուպցիայի և կաշառակերության բոլոր դրսևորումների էական նվազեցում», «Ապօրինի ֆինանսական հոսքերի կրճատում, գողացված ակտիվների վերադարձ և կազմակերպված հանցավորության դեմ պայքար» և այլ թեմաներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]