Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ի հերթական նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:
Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40 հարց: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում տեղի ունեցավ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում ընդունվեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին:
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն մի շարք օրենքների նախագծեր: Պատգամավորները առաջին ընթերցմամբ կքննարկեն նաև Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում