Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց «Սոչի»-ի հերթական խաղին

Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց «Սոչի»-ի հերթական խաղին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում Ռոման Բերեզովսկու գլխավորած «Սոչի»-ն սեփական հարկի տակ մրցեց «Ռուբին»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականից Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 52-րդ րոպեին:

«Սոչի»-ն շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

 




youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ