Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Հրշեջ-փրկարարները Բամբակաշատում մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները Բամբակաշատում մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 8-ին, ժամը 14:06-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 15:00-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է 6-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող վագոն-տնակի (27 քմ) առաստաղի փայտյա երեսպատումը՝ մոտ 9 քմ:




youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ