Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

ՀՌՇ զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

ՀՌՇ զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված զինծառայողները Գյումրիում և Սպիտակում անցկացրել են Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում նշված է, որ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի Գյումրու և Երևանի կայազորերի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և այլոք մասնակցել են երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքների, ծաղիկներ դրել նրանց հիշատակաը հավերժացնող հուշարձանին և Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնող խորհրդային զինվորների հուշարձանին։

ՀՌՇ զինծառայողները և «Յունարմիա» շարժման սաները մասնակցել են արիության դասին, որը զորամասի թանգարանում անցկացրել է Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի հրամանատարի ռազմա-քաղաքական աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Շուվալովը։

Հիշատակի միջոցառումներն ավարտվել են կայազորի Սպայի տան ակումբում Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի ցուցադրմամբ։




youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ