Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Երևանի Արմենակյան փողոցում բենզինատար է շրջվել

Երևանի Արմենակյան փողոցում բենզինատար է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արմենակյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ` բենզին տեղափոխող բեռնատար ավտոմեքենան բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ամառանոցային փողոցի թիվ 121 տան պարսպին և շրջվել, ինչի հետևանքով պարիսպը (մոտ 5 քմ) փլուզվել է, իսկ երկաթյա դարպասը՝ ամբողջությամբ պոկվել: Տուժածներ չկան:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է, այնուհետև վառելիքի արտահոսքի դադարից հետո՝  մոտեցվել ավտոքարշակին:

Փրկարարները կատարել են ճանապարհի փրփրահեղուկով լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ