Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

Գառնի-Հացավան ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը

Գառնի-Հացավան ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 8-ին, ժամը 04:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գառնի-Հացավան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Nissan Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ամասիա Հ., ծնված 1984 թ.)  բախվել է կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենային: «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան մոտ 40 մ գլորվել է ձորը. տուժածներ չկան:

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ