1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները 
ծխահարվել են

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ննջասենյակում (մոտ 7 քմ):

Բնակարանի բնակիչներ Հովսեփ Ղ.-ն (ծնված 1955 թ.)  և Վարդանուշ Ս.-ն (ծնված 1961 թ.) ծխահարվել են: Շտապօգնության աշխատակիցները Հովսեփ Ղ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ Վարդանուշ Ս.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:01-ին, մարվել՝ 12:20-ին: Այրվել են դուռ, պատուհան, մեկ մահճակալ և կենցաղային իրեր՝ մասամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]