Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

 Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի 
թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

ՀԱՆՔԱՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պետական հատվածում վարձատրության համակարգը կանոնակարգելու, մասնավորին համադրելի դարձնելու կարիք է տեսնում: Նախարարությունը կշարունակի պարգևավճարներ տալ` ավելի քիչ աշխատողներով շատ ծանրաբեռնվածության հաշվին ազատված միջոցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջանջուղազյանն այս մասին ասաց իր տարեկան ամփոփիչ ասուլիսում` պատասխանելով պարգևավճարներին առնչվող հարցին:

«Պարգևավճարներ, այո, տրվելու են, որովհետև դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պոտենցիալ հնարավորություն` պարգևավճարներ տալու` ավելի քիչ թվաքանակով շատ ծանրաբեռնվածության արդյունքում ազատված միջոցների հաշվին: Սակայն՝ արդյոք դրանք կառաջացնեն նույն արձագանքը, ինչ անցած տարի՝ կյանքը ցույց կտա»,-ասաց նախարարը:

Նա կարծում է, որ պետք է կարևորել վարձատրության համակարգը առհասարակ` ոչ թե պարգևավճարը: Ջանջուղազյանի խոսքով` այս ժամանակահատվածին վերաբերվում են որպես միջանկյալ, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը:

«Պետական և մասնավոր հատվածում այս կամ այն կոնկրետ աշխատատեղի համար վարձատրության համակարգը ենթադրում է, որ պետք է լինի համադրելի, հակառակ դեպքում մենք մշտապես կունենանք իրավիճակ, երբ գնահատական տրվի, որ այս վարձատրությամբ հնարավոր չէ նորմալ մասնագետ ունենալ: Մենք սկզբունքորեն ուզում ենք դա մերժել: Կարծում ենք, որ պետք է աշխատատեղը գնահատվի ըստ արժանվույն և աշխատողը պետք է  վարձատրվի աշխատատեղի համար, այլ ոչ թե նրա համար, թե այդ աշխատատեղը որ մարմնում է տեղակայված»,-ասաց նախարարը:

Նա նկատեց` ընդ որոմ կա աշխատատեղ, որը պետք է ավելի ցածր վարձատրվի, կա աշխատատեղ, որը պետք է ավելի բարձր գնահատվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]