Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր. Ջանջուղազյան

 Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր. Ջանջուղազյան

ՀԱՆՔԱՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական պարտքը Հայաստանում 2019-ի տարեվերջին կլինի ավելի ցածր, քան կանխատեսվել էր 2019-ի բյուջեի մասին օրենքի քննարկումներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս մասին ասաց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

«2019-ի տարեվերջի համար բյուջեի քննարկումների ընթացքում կանխատեսված մեծությունից ավելի ցածր պարտք կունենանք, քանի որ համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծագրերի մասով: Մենք կունենանք պարտք-ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ: Եթե մենք 2019-2021 միջնաժամկետ ծախսերի ծրագրում կանխատեսել էինք, որ մենք աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև, և 2019-ին կլինի 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցություն, հիմա կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից ավելի և 50 տոկոսից ցածր»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` 2020 թվականի բյուջեի արդեն հաստատված օրենքով գործառնությունները տեղի ունենալու արդյունքում այլ հավասար պայմաններում ակնկալում են, որ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ պարտքը կկազմի մոտ 48.2 տոկոս: Այս ցուցանիշները նա համարժեք համարեց իրենց կանխատեսումներին:

Ջանջուղազյանը նաև նշեց` տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից Հայաստանը շարունակում է համարվել նվազ պետական պարտքի  բեռ ունեցող երկրի: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ