Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական 
տրանսպորտային միջոցների թիվը

ՀԱՆՔԱՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է իր աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը` դարձնելով 4: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս մասին հայտնեց լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանը` ներկայացնելով վերջին մեկ տարում նախարարության աշխատանքը:

«Մենք ունենք տրանսպորտային միջոցների թեթևացում: Այսօր աշխատակազմում 4 տրանսպորտային միջոց է` նախկին բազմաթիվ մեքենաների փոխարեն»,-ասաց նախարարը:

Ջանջուղազյանը կրճատված ավտոմեքենաների կոնկրետ թիվը չհիշեց, սակայն նշեց` կրճատվել են մոտ 16-ով:

Նախարարությունը նախկինում ուներ նաև վարձակալության տարածք: «Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայում մենք հավաքվեցինք մի տարածքում և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց` այսպիսով հիմա չեն վճարում տարեկան մոտ 120 մլն դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am