Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքում հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը

Գեղարքունիքում հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ մյուս բնակավայրերում, Գեղարքունյաց թեմի գործող եկեղեցիներում ու կրթամշակութային հաստատություններում ծաղկեդրումով, մոմավառությամբ ու այլ միջոցառումներով հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհվեցին 1988 թվականի Սպիտակի  երկրաշարժի զոհերի  հիշատակը հուշաքարին:

Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ղեկավար այրեր եւ աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ եւ անհատ քաղաքացիներ: 

Ծաղկեդրման արարողությունից  հետո   մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում  հիշատակի մոմեր վառեցին,   ներկա գտնվեցին եկեղեցում  մատուցվող  հոգեհանգստյան կարգին, որը կատարվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի: 

«1988 թվականի այս օրը մեր հայրենիքին բաժին հասավ ծանր աղետը: Հայրը շտապում էր աշխատանքի, զավակները մանկապարտեզ կամ դպրոց էին գնում, մայրը պատրաստվում էր դիմավորել իր սիրելիներին: Սակայն ծանրագույն աղետը ի չիք դարձրեց այս սպասումը՝ խլելով բազմահազար մարդկային կյանքեր: Այդ արհավիրքից անցել է 31 տարի, սակայն, մեր վերքը մնում է անբուժելի: Միակ մխիթարանքն այն եղավ, որ աշխարհը կանգնեց մեր կողքին՝ իր փրկարար ձեռքերով ու գթասիրտ հոգով: Եվ ամեն տարվա այս օրը ապրողներս խոնարհվում ենք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ աղոթք բարձրացնելով նրանց հոգիների փրկության համար»,-նշեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]