Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի կառավարության դիրքորոշումը հստակ է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի կառավարության 
դիրքորոշումը հստակ է

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 - 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է  Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի» շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել եւ դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ եւ համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի եւ կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը»,- նշել էր Դեբորա Գրիզերը:

Մենք փորձեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից ճշտել՝ արդյո՞ք այդ՝ «ցածր գնի» սցենարներից մեկը կրկին հայկական ատոմակայանին է վերաբերում եւ կրկին փակելու պարտադրանք է հնչում:

«Հայաստանի կառավարությունը ունի հստակ տեսլական. մենք մնալու՛ ենք ատոմային էներգետիկա ունեցող երկիր՝ անկախ դրա՝ նվազագույն ծախսումներով զարգացման հնարավորությունից: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ»,-ասաց Հակոբ Վարդանյանը»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]