Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

«Հայաստանի Հանրապետություն». Դեկտեմբերի 9-ը ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օրն է

«Հայաստանի Հանրապետություն». Դեկտեմբերի 9-ը ցեղասպանության 
հանցագործության զոհերի հիշատակի օրն է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից 2015 թվականին դեկտեմբերի 9-ը հռչակվել «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Դրանից 67 տարի առաջ նույն օրը իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, ով նաեւ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն էր, ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան:

«ՀՀ»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանություն թանգարան- ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը նշեց, որ եզրույթի ստեղծումը  եւ կոնվենցիայի ստորագրումը հեղափոխական նշանակություն ունեցան առաջին հերթին միջազգային քրեական իրավունքի զարգացման տեսակետից: «Այս իրադարձությունները անմիջականորեն առնչվում էին նաեւ պատմական արդարության վերականգնման հետ. կոնկրետ անվանում եւ իրավական ձեւակերում ստացավ մի երեւույթ, որը 20-րդ դարի սկզբին միլիոնավոր հայերի կյանք էր խլել»,- ասաց նա:

Թե ի՞նչ նշանակություն ունեցավ վերջերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը եւ թե ինչպե՞ս են հարաբերվում քաղաքական, իրավական հարթություններում տեղի ունեցող գործընթացները պատմական արդարության վերականգնման համատեքստում, Գզոյանը նկատեց, որ թեեւ իրավական առումով բանաձեւը էական նշանակություն չունի, սակայն մեծ է դրա քաղաքական ազդեցությունը եւ առավել մեծ ու կարեւոր՝ բարոյականը. «Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը փաստ է, որը գիտականորեն հաստատված է եւ չի վիճարկվում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թեթրի վաղվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ