Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Վերակառուցվել է «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

Վերակառուցվել է «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

ԳՅՈՒՄՐԻ, 6  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերակառուցումից հետո դեկտեմբերի 6-ին շահագործման հանձնվեց  «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ՝ 2008 թվականից իրականացվել էր կայարանի ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացումն ու հիմնանորոգումը (գծային տնտեսություն, քարշային ենթակայան, միկրոպրոցեսորային կիսաավտոմատ արգելափակման համակարգ):
«Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է գրեթե 360 գնացք: Բեռնաթափման տարեկան ծավալը կայարանում կազմում է 4000 տոննա նավթալից բեռներ: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է նոր շենք, վերականգնվել էլեկտրակենտրոնացման համակարգը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումներ: Բոլոր կառույցները գազաֆիկացված են, ապահոված են աշխատանքի բոլոր պայմանները: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է 44 մլն դրամ:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ