1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքի Սվերդլովսկի շրջանի դատարանի որոշմամբ` Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են  դատարանի գրասենյակից:

«Իսակովը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար և զրկվել է պետական բոլոր պարգևներից», - ասել է դատարանի աշխատակիցը:

Լրագրողների հետ զրույցում Իսակովի պաշտպանները նշել են, որ նրանք դատարանի վճիռը համարում են անօրինական և, որ Իսակովի դեմ հարուցված քրեական գործը շինծու է:

2017 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Իսակովը ղեկավարել է Ղրղզստանի կառավարությունը: Ազգային ժողովի պատգամավորների որոշմամբ նրան ազատել են պաշտոնից և զրկել  «նախկին վարչապետ»-ի կոչումից:

Ըստ քննիչների` Իսակովը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը,  մասնակցել է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման գործընթացներում կոռուպցիոն սխեմաներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]