Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ոստիկանության վետերանները «Վարքականոններ երկարշարժի ժամանակ» միջոցառում են անցկացրել դպրոցում

Ոստիկանության վետերանները «Վարքականոններ երկարշարժի ժամանակ» 
միջոցառում են անցկացրել դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհուրդը  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների ու ծառայողների հետ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում  կազամկերպել է  «Վարքականոններ երկրաշարժի ժամանակ» թեմայով իրազեկման շաբաթ, որն ամփոփվել է  դեկտեմբերի 6-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 31 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանի շուջ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցած արհավիրքն անհնար է մոռանալ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ: Ուստի, սեյսմիկ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, անհրաժեշտ է բնակչության շրջանում բարձրացնել աղետներից պաշտպանվելու պատրաստվածությունը:

Այս խնդրով մտահոգ Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհուրդը Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների ու ծառայողների հետ համատեղ, «Վարքականոններ երկրաշարժի ժամանակ» թեմայով կազամկերպել էին իրազեկման շաբաթ, որը ամփոփվեց դեկտեմբերի 6-ին: Վետերանները իրազեկեցին աշակերտներին, որ նման աղետների դեպքում կարևորը խուճապի չմատնվելն է, ապա ըստ ենթադրյալ իրավիճակի` տվեցին համպատասխան խորհուրդներ` որտեղ և ինչպես կարելի է պատսպարվել, ինչպես գործել «տագնապ» ազդանշանի ժամանակ:

Դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի հետ քննարկվեց աղետի ռիսկի կառավարման պլանը: Վետերանները հիշեցրեցին, որ դպրոցում հարկավոր է նախապես սահմանել արտակարգ իրավիճակում հայտնված յուրաքանչյուրի անելիքը: Բոլորը` մեծից փոքր, պետք է հստակ իմանան իրականացվելիք գործողությունների հաջորդականությունը: Գործի դրվեց արտակարգ իրավիճակների ահազանգման համակարգը, և աղետների դիմակայության նվիրված միջոցառումն ավարտվեց դպրոցի ողջ անձնակազմի տարհանմամբ: Ամփոփելով արդյունքները` վետերանները ուսուցչական կոլեկտիվի հետ քննարկեցին վարժանքի ընթացքում հայտնաբերված թերությունները, որոնք անհրաժեշտ է շտկել հավելյալ դասընթացների և գործնական պարապմունքների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]