Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ֆլեշ» ընկերության նախագահը առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ

«Ֆլեշ» ընկերության նախագահը առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար մեղադրվող  «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը առերեսվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարսեղ Բեգլարյանը:

 «Մեկուկես, երկու ամիս առաջ այս գործով հարցաքննություն եղել է և ինձ հարցաքննել են: Այո, Սերգո Կարապետյանի հետ առերեսվել եմ»,- ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե արդյոք նա առերեսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Բարսեղ Բեգլարյանը բացասական պատասխան տվեց:

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը:

Մեղադրանքն առաջադրվել է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով դեկտեմբերի 4-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Բեգլարյանը բացառել է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական շահագրգռություն՝ որպես դիզվառելիքի մատակարար իր ընկերությունն ընտրելու համար:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]