1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բերդ, Ամասիա, Ալավերդի և Թումանյան համայնքների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլաններ

Բերդ, Ամասիա, Ալավերդի և Թումանյան համայնքների համար մշակվել են աղետների 
ռիսկի կառավարման պլաններ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի Բերդ, Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի և Թումանյան համայնքներում իրականացվել են աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից,  տվյալ համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքներին ներգրավվել են նաև համայնքապետարանների աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ և բնակիչներ, շահագրգիռ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքները համակարգում էր ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Բերդ, Ամասիա, Ալավերդի և Թումանյան համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման աշխատանքների արդյունքում կազմվել են աղետների ռիսկի կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին համայնքների ղեկավարի որոշման նախագծեր, պլանների մշակման համար հավաքվել է բազմաշերտ տեղեկատվություն, բացահայտվել են համայնքների 40 բնակավայրերի վտանգները, խոցելի տարրերը և կարողությունները:

Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել են բնակավայրերի նկարահանման, վտանգների, խոցելիության և կարողությունների քարտեզագրման աշխատանքներ, մշակվել՝ աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների հակազդման միջոցառումներ:

Իրականացվել է նաև արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման պլանավորում, որն իր մեջ ներառում է բնակչության ազդարարման, իրազեկման, տարահանման, տեղեկատվության փոխանակման, կարիքների գնահատման, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և բնակչության պաշտպանությանն ուղղված այլ հրատապ միջոցառումներ:

Մշակվել են Բերդ, Ամասիա, Ալավերդի և Թումանյան համայնքներին բնորոշ աղետների ստանդարտ գործողությունների ընթացակարգեր:

Այժմ ընթանում են աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման վերջնական աշխատանքները, որից հետո պլանները կներկայացվեն համայնքների ղեկավարների հաստատմանը:

Իրականացված աշխատանքները նպատակ ունեն խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքի դիմակայունության բարձրացմանը:

Բերդ, Ամասիա, Ալավերդի և Թումանյան համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանները կարող են օրինակ լինել մյուս խոշորացված համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանները մշակելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]