Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Սլովակիայի նախկին նախագահ Կիսկային մեղադրել Է հարկային խարդախության մեջ. SME

Ոստիկանությունը Սլովակիայի նախկին նախագահ Կիսկային մեղադրել Է հարկային խարդախության մեջ. SME

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի նախկին նախագահ, դոլարային միլիոնատեր Անդրեյ Կիսկան ոստիկանության կողմից մեղադրվել Է հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել Է SME բրատիսլավական թերթը:

Նրա տվյալներով՝ մեղադրանքը կապված Է Kiska Travel Agency (KTAG) ընկերության հետաքննության հետ, որը պատկանում Է պետության նախկին ղեկավարին, որը հունիսի 15-ին հինգ տարվա ծառայությունից հետո թողեց պաշտոնը, եւ նրա եղբորը: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:

Մինչդեռ Կիսկան դեկտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել Է, որ իրեն մեղավոր չի համարում: Նրա խոսքով՝ իր դեմ գործը «արհեստականորեն սարքել են» իր քաղաքական հակառակորդները, որոնցից գլխավորը հանրապետությունում կառավարող «Ուղղությունը սոցիալ-դեմոկրատիան Է» կուսակցության առաջնորդ, Սլովակիայի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]