1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինաստանը սուբսիդավորելու Է Tesla-ի ավտոմոբիլների արտադրությունը Շանհայի գործարանում

Չինաստանը սուբսիդավորելու Է Tesla-ի ավտոմոբիլների արտադրությունը Շանհայի գործարանում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի իշխանությունները որոշում են ընդունել սուբսիդիաներ հատկացնել Շանհայի գործարանում Tesla Model 3 ամերիկյան ավտոմեքենաների արտադրությանը: Այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտնել Է Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունը Tesla Model 3-ը ներառել Է Էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների ցուցակում, որոնց արտադրողները կարող են ակնկալել կառավարական դոտացիաներ: Սուբսիդիաներ տրամադրվելու են Շանհայում Tesla-ի գործարանին: Այս ձեռնարկությունում ամերիկյան ընկերությունը պլանավորում Է շաբաթական արտադրել հազար ավտոմեքենա:

Այս գործարանից Tesla Model 3-ի առաջին խմբաքանակի թողարկումը պլանավորված Է 2020 թվականի հունվարի 25-ին: Էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաները փոխադրամիջոցներ են, որոնք աշխատում են հիբրիդային տեսակի շարժիչով, Էլեկտրական ակումուլյատորով կամ ջրածնային վառելիքային տարրի հաշվին: Չինաստանը պլանավորում Է նման ավտոմոբիլների վաճառքների ծավալները հասցնել այն մեքենաների ընդհանուր թվի 25 տոկոսին, որոնք վաճառվելու են մինչեւ 2025 թվականը:

Tesla ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին: Նրա կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Պաոլո Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]