Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում երկրորդ կույր բանտարկյալն Է մահապատժի ենթարկել Էլեկտրական հոսանքով

ԱՄՆ-ում երկրորդ կույր բանտարկյալն Է մահապատժի ենթարկել Էլեկտրական հոսանքով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Թեննեսիի նահանգում դեկտեմբերի 5-ին մահապատժի են ենթարկել կույր բանտարկյալին 1991 թվականին իր ընկերուհուն սպանելու համար: Թեննեսիի համար սա առաջին նման պատիժն Է, իսկ երկրի համար՝ երկրորդ դեպքն այն բանից հետո, երբ 1976 թվականին ԱՄՆ-ում վերականգնեցին մահապատիժը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:

53-ամյա Լի Հոլը մահապատժին սպասում Էր գրեթե 30 տարի: Փաստաբանները քանիցս խնդրել են այն փոխարինել ցմահ բանտարկությամբ: Թեննեսիի Գերագույն դատարանը եւ նահանգի նահանգապետը մերժել են բավարարել միջնորդությունները:

Արդյունքում Հոլը Էլեկտրական հոսանքի հարվածից մահը նախընտրել Է մահացու ներարկումից: Բանտարկյալը հոսանքի երկու պարպում Է ստացել Նեշվիլի խիստ ռեժիմի բանտում եւ մեռած Է հայտարարվել տեղական ժամանակով 19:26-ին: Մահապատժի վկայի ասելով՝ Հոլը վերջին խոսքում ասել Է, որ «մարդիկ կարող են սովորել ներել ու սիրել եւ այս աշխարհն ավելի լավը կդարձնեն»: Հոլը մահապատժի Է ենթարկվել իր 22-ամյա ընկերուհուն՝ Թրեյսի Քրոզիեին, 1991 թվականի ապրիլի 17-ին սպանելու համար:

Նա ընկերուհուն փակել Էր ավտոմեքենայի մեջ եւ այն հրկիզել: Աղջիկը հաջորդ օրը մահացել Էր հիվանդանոցում՝ մարմնի ավելի քան 90 տոկոս այրվածքներից: Հոլը տեսողությունը կորցրել Է՝ լինելով արդեն մահապարտների բանտախցում: Նրա փաստաբանների խոսքով՝ դա տեղի Է ունեցել գլաուկոմայի անհաջող բուժման պատճառով: Զոհվածի քույրը եւ հայրը հետեւել են հանցագործի մահապատժին: «Հուսով եմ, որ այսօր այդ հրեշի մահը խաղաղություն կբերի բոլոր նրանց, ովքեր այս 28 տարիներին տառապել են առանց քրոջ»,-մահապատժից հետո ասել Է զոհվածի քույրը՝ Սթեյսի Վութենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]