Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել Է Օսվենցիմ

Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել Է Օսվենցիմ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 6-ին առաջին անգամ ժամանել Է Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լեհաստանի մամուլի գործակալությունը: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի ուղեկցությամբ նա այդ հուշավայրում կանցկացնի մի քանի ժամ եւ կհարգի զոհվածների հիշատակը:

«Սա կանցլեր Մերկելի առաջին եւ պատմության մեջ Գերմանիայի գործող կանցլերի երրորդ այցն Է Աուշվիցի ճամբար»,- տեղեկացրել Է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին: Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ժամանումն Օսվենցիմ «հնարավորություն Է աշխարհին հիշեցնելու նացիստական Գերմանաիայի կողմից Աուշվիցում եւ մյուս համակենտրոնացման ճամբարներում կատարված հանցագործությունների, միլիոնավոր զոհերի մասին, այն մասին, թե որքան կարեւոր Է հիշել նրանց, համարձակորեն ասել ճշմարտությունն այն ժամանակների մասին եւ դիմակայել պատմությունը վերանայելու փորձերին»:

Աուշվից-Բիրկենաուում ֆաշիստները գազախցերում ոչնչացրել եւ դիակիզարաններում այրել են ավելի քան 1 միլիոն հրեայի, այստեղ սպանել են նաեւ լեհ մտավորականության ներկայացուցիչների եւ խորհրդային ռազմագերիների: Տարբեր տվյալներով՝ ընդամենն այդ ճամբարում զոհվել Է տարբեր ազգությունների 1,5-ից մինչեւ 2 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]