Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրյուսելում նշվել է Հայաստանի եվրոպացի բարեկամների 10-ամյա հոբելյանը

Բրյուսելում նշվել է Հայաստանի եվրոպացի բարեկամների 10-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հիմնադրման տասնամյակի առթիվ Բրյուսելի իր գրասենյակում հյուրընկալել էր հատուկ ընդունելություն՝ հիմնադրման օրը նշելու և թիմի նոր անդամներին ողջունելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին ՀԵԲ-ի մի շարք ընկերներ և գործընկերներ, ԵՄ հաստատությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար Ն․Գ․ պարոն Թաթուլ Մարգարյանը, ով ողջույնի խոսք հղեց ներկաներին՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանի եվրոպացի բարեկամների կողմից կատարված աշխատանքների համար՝ կոչ անելով նաև գալիք ամիսների և տարիների ընթացքում ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել՝ ԵՄ-Հայաստան զարգացող հարաբերությունների համատեքստում:

2009 թվականից ի վեր ՀԵԲ-ը տարբեր նախագծերի միջոցով խթանել է Հայաստանի մասին իրազեկության բարձրացմանը Եվրոպայում, հարթակ ծառայել բազում փոխհամագործակցությունների համար՝ տասնամյա գործունեության ընթացքում ունենալով զգալի ձեռքբերումներ, որոնց թվում բոլորովին վերջերս ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) բանակցային գործընթացում կողմերին ցուցաբերած նշանակալի աջակցությունն է: Ըստ այդմ, ՀԵԲ-ն, իր առաքելությանը համահունչ, կխթանի որոշում կայացնող հայ և եվրոպացի գործընկերների շփումը՝ CEPA-ի վավերացման և կիրառման գործընթացի շրջանակներում, ինչը կերաշխավորի վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը՝ հատկապես օրենքի գերակայության, դատական համակարգի ամրապնդման, հասարակական և սոցիալական ինստիտուտների զարգացման և լավ կառավարման ոլորտներում․ «Հայաստանի համար այս պատմականորեն կարևոր ժամանակահատվածում, երբ Եվրամիության հետ հարաբերությունները թևակոխում են զարգացման նոր փուլ, մենք հավատում ենք, որ Հայաստանի եվրոպացի բարեկամների աշխատանքը ձեռք է բերում առավել առանցքային նշանակություն, քան երբևէ: Հայաստանի քաղաքական և հասարակական դերակատարների համար կամուրջներ կառուցելը մեր առաջնահերթությունն է` հաղորդելով եվրոպական ինստիտուտներին նրանց հեռանկարները, բարձրացնելով Հայաստանի մասին տեղեկացվածությունը և առավել մոտեցնելով եվրոպական քաղաքական և լրատվական ոլորտի ներկայացուցիչներին Հայաստանին»,- ասաց ՀԵԲ քաղաքականության գծով ավագ փորձագետ Ուիլյամ Լավանդերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]