1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը հիմնում է բանակի մարզական ակումբ սպորտում նվաճումներ ունեցողների զորակոչման համար

Հայաստանը հիմնում է բանակի մարզական ակումբ սպորտում նվաճումներ ունեցողների 
զորակոչման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում կհիմնվի բանակի մարզական ակումբ, որտեղ ծառայության կանցնեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններ կան: Քննարկման փուլում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները , ինչպես նաև «Զինվորական հաստատությունների և զորամասերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանելու ենք բանակի մարզական ակումբի գոյությունը: Մարզական աշխարհի ներկայացուցիչները սպասում էին սրան: Ակումբում կզորակոչվեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները»,-նշեց փոխնախարար Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ օրենսդրական նոր նախաձեռնություններ կան ծառայության կազմակերպման հետ կապված: Իսկ ֆինանսական առումով կարևոր ձեռքբերում է այն, որ հաջորդ տարվա բյուջեով պաշտպանությանն ուղղված միջոցներն ավելացել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]