Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Աթենքում Լիբիայի դեսպանին պերսոնա նոն գրատա են հայտարարել Թուրքիայի հետ հուշագրի պատճառով

Աթենքում Լիբիայի դեսպանին պերսոնա նոն գրատա են հայտարարել Թուրքիայի հետ հուշագրի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքում Լիբիայի դեսպանն անընդունելի անձ Է հայտարարվել Թուրքիայի հետ Լիբիայի կողմից ստորագրված ծովային գոտիների սահմանազատման հուշագրի պատճառով: Դեկտեմբերի 6-ին այդ մասին հայտնել Է Ethnos թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ Լիբիայի դեսպանին ժամանակ Էր տվել մինչեւ դեկտեմբերի 6-ը ներկայացնելու այդ հուշագրի տեքստը, ինչը նա չի արել: Լիբիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը դեկտեմբերի 6-ի առավոտյան այցելել Է Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), որտեղ նրան հայտարարել են, որ նա պերսոնա նոն գրատա Է, եւ նշանակել են ժամկետ, թե երբ նա պետք Է լքի երկիրը:
Հունաստանի ԱԳՆ-ից այդ մասին պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի ստացվել: Դեսպանի անունն ու ազգանունը չեն ճշտվում:
Դեկտեմբերի 5-ին Հունաստանի ԱԳ նախարարություն են կանչել Աթենքում Թուրքիայի դեսպան Բուրաք Օզուգերգինին՝ այդ հուշագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:
Դեկտեմբերի 2-ին Հունաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Գենիմատասը հայտարարել Է, որ Թուրքիան Կրետեն, Հռոդոսը եւ Հունաստանի այլ կղզիներ ցանկանում Է զրկել ծովային գոտիների իրավունքներից՝ ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Լիբիայի հետ կնքված փոխըմբռնման երկկողմ հուշագրի միջոցով, բայց այդ համաձայնագիրը, որը լիբիական կողմից ստորագրել Է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության ղեկավար Փայիզ Սարաջը, զուրկ Է միջազգային օրինականությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ