Ջիջի Հադիդը լուսանկարվել Է Chanel ֆրանսիական նորաձեւության տան համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Ջիջի Հադիդը մասնակցել Է Chanel ֆրանսիական նորաձեւության տան համար կազմակերպված ֆոտոսեսիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Պապարացիները լուսանկարել են 24-ամյա մոդելին, որը թոփլես կանգնած Էր Փարիզի Գրանդ-օպերա թատրոնի տանիքին: Աղջիկը կեցվածք Է ընդունել մազերի կարճ կտրվածքով, գոտիով սեւ գույնի թռչող կիսաշրջազգեստով, երկար ձեռնոցներով եւ մեծ մարգարտե մանյակով: Մերկ կուրծքը նա ծածկել Է ձեռքերով: