Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի հետ ՌԴ-ի ավիահաղորդակցության վերականգնման հարցը շուտափույթ լուծում Է պահանջում. Կոսաչով

Վրաստանի հետ ՌԴ-ի ավիահաղորդակցության վերականգնման հարցը շուտափույթ լուծում Է պահանջում. Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ այցագրային ռեժիմի մեղմացման հարցերը, ընդհուպ մինչեւ դրա չեղարկումը, ինչպես նաեւ այդ երկրի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցերը, շուտափույթ լուծում են պահանջում: Այդ մասին Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել Է «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կան մի քանի գործնական հարցեր, որոնք, մեր կարծիքով, պահանջում են արագ լուծում: Դա ե՛ւ ռուսական կողմի հետ այցագրային ընթացակարգերի մեղմացումն Է ընդհուպ մինչեւ այցագրերի չեղարկումը, դա ե՛ւ ավիահաղորդակցության վերականգնումն Է, դա ե՛ւ այն հարցերի լուծումն Է, որոնք կապված են մի շարք ապրանքների մատակարարման սակագնային սահմանափակումների հետ: Ընդհանուր առմամբ, կա կոնկրետ օրակարգ, որը քննարկվում Է ամենատարբեր մակարդակներով, տարբեր ձեւաչափերով»,- հավելել Է Կոսաչովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]