Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մինսկը ցանկանում Է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով

Մինսկը ցանկանում Է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը հայտարարել Է, որ բելառուսական կողմը ցանկանում Է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով՝ գումարած գազի փոխադրումը: Դեկտեմբերի 6-ին այդ մասին նա լրագրողներին ասել Է խորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր դիրքորոշումը մեզ ամենամոտ տարածաշրջանի՝ Սմոլենսկի մարզի գինն Է՝ գումարած փոխադրման ծախսերը»,- ասել Է Ռումասը: Նա ընդգծել Է, որ «տնտեսավարման սուբյեկտների համար հավասար պայմանները, իսկ դրանում Է ինտեգրացման նպատակը, պետք Է ներառեն նաեւ Էներգակիրների հավասար գներ»: Բելառուսի համար ռուսական գազի գինն այս տարի կազմում Է 12 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]