1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտարարվել են տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանները

Հայտարարվել են տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանները


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆի մասին աշխարհում խոշորագույն տվյալների բազան եւ կայքը՝ Internet Movie Database (IMDB)-ը, ներկայացրել Է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանների ու դերասանուհիների վարկանիշը: Ցուցակը կազմվել Է՝ հիմնվելով STARmeter IMDbPro շաբաթական չարթի տվյալների վրա, որը ձեւավորվում Է՝ ելնելով կայքում դերասանների Էջերի փաստական դիտումներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին դարձել Է Բրի Լարսոնը, որը Կապիտան Մարվելի դերն Է խաղացել Մարվել կինոաշխարհում: Պորտալի վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Էրին Մորիարտին: Նա «Անտուն տղաներ» սերիալում նկարահանվել Է «Սթառլայթ» գերհերոսուհու դերում:
Նրան հաջորդում Է Էմիլյա Քլարքը՝ Դեյներիս Թարգարիենը՝ «Գահերի խաղից»:
Ցուցակում տեղ են գտել՝ արքայադուստր Ժասմինի դերակատարուհի Նաոմի Սքոթը, Դակրե Մոնտգոմերին՝ «Շատ տարօրինակ բաներ» սերիալից, Զաքարի Լիվայը՝ ըստ DC կոմիքսների «Շազամ» ֆիլմից:
Վարկանիշի վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ տեղերն զբաղեցրել են Քիանու Ռիվզը, Ռոզա Սալազարը եւ Մարգո Ռոբին:
Տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող տասը դերասանների ցուցակը եզրափակում Է Հոակին Ֆենիքսը՝ որը Ջոկերին Է մարմնավորել համանուն ֆիլմում:
«Ջոկեր»-ը դարձել Է կոմիքսի հիման վրա նկարահանված ամենահաջողված նախագիծը, ինչպես նաեւ ամենահասութաբեր ֆիլմը՝ R վարկանիշով:
Վարկանիշը կազմել են վերջին տարվա ընթացքում պորտալում արված որոնողական հարցումների հիման վրա՝, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]