Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու օրենքի նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց խմբակցությունների փորձագետների թիվն 
ավելացնելու օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով առաջարկվում էր ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:

Աբովյանը նշել էր, որ առկա կարգավորման համաձայն՝ եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր խմբակցություններում ավելացնել ևս 1-ական փորձագետի հաստիք: Պատգամավորը հիմնավորել էր՝ այնպիսի իրավիճակում են, որ բացի նրանից, որ օրենսդրական նախաձեռնությունները շատ են, դրանք նաև որակապես տարբերվում են նախկիններից: Աբովյանը շեշտել էր, որ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել: 

Դեկտեմբերի 6-ին ընթացող նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենց խմբակցությունը քվեարկելու է ազատ:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց 51 կողմ, 25 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է հոկտեմբերի 1-ի նիստում՝ 81 կողմ,4 դեմ և 23 ձեռնպահ ձայներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]