Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ընդունվեց հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին օրենքների նախագծերի փաթեթը

Ընդունվեց հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին օրենքների 
նախագծերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն դեկտեմբերի 5-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Օրենքների փաթեթը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին և դրա իրականացմանը: Հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018թ. մարտի 23-ին ընդունված օրենքներով: Այս օրենքների փաթեթով մենք կատարում ենք մեր բարեփոխումների երկրորդ փուլը, հետագայում պետք է ներկայացվի նաև երրորդ փուլը: Մինչև բարեփոխումների ընթացքը գոյություն ունեին հանրային և այլ անուններով 17 ծառայության տեսակներ, 2018թ. փոփոխությունների արյդունքում դրանք դարձան 12-ը: Այս փոփոխություններով թվով տասներկու ծառայություններում ներդնում ենք համակարգեր, որոնք միասնական մոտեցում ցույց կտան, այսինքն՝ ներդաշնակեցնում ենք մի շարք կանոններ»,- նշել էր Գրիգորյանը:

ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ և 19 դեմ ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]