1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անտառային հրդեհներն ավելի քան 680 տուն են ոչնչացրել Ավստրալիայի արեւելքում

Անտառային հրդեհներն ավելի քան 680 տուն են ոչնչացրել Ավստրալիայի արեւելքում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի արեւելյան ծովափին ավելի քան մեկուկես ամիս շարունակվող անտառային հրդեհները ավելի քան 680 տուն են ոչնչացրել: Ինչպես դեկտեմբերի 6-ին հայտնել Է Նոր Հարավային Ուելսի նահանգի տարածաշրջանային հրշեջ ծառայությունը, ներկայում նահանգի տարածքում գրանցված Է մոտավորապես 100 հրդեհ, եւ դրանց կեսն առայժմ տեղափակված չԷ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ներկայում Նոր Հարավային Ուելսի նահանգում գրանցված Է 104 անտառային հրդեհ, եւ դրանցից 59-ը տեղափակված չԷ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը ճշտում Է, որ ընդամենը անտառային հրդեհները ոչնչացրել են 680 տուն եւ շուրջ 1,4 հազար վարչական շինություն: Հրդեհների հետեւանքով զոհվել Է չորս մարդ, վնասվածքներ են ստացել 30-ից ավելի բնակիչներ: Ոչնչացվել Է ավելի քան 2 մլն հեկտար անտառ, ներառյալ ազգային բնայգիները եւ կոալաների բնակության վայրերը:
Անցած 24 ժամվա ընթացքում ընդգրկուն անտառային հրդեհները մոտեցել են Սիդնեյի հարավարեւմտյան արվարձաններին, եւ նրա բնակիչների համար նախազգուշացում Է հրապարակվել վթարային իրադրության մասին:
Հրդեհների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար Ավստրալիա հրշեջ հաշվարկներ են ժամանել Նոր Զելանդիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից: Անտառային հրդեհների մարման գործում ներգրավված Է ավելի քան 1,75 հազար մարդ, գործի Է դրված հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, ներառյալ ծանր հրշեջ ինքնաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]