Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը եւ ԱՄՆ-ի առաջին տիկինը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությանը

Թրամփը եւ ԱՄՆ-ի առաջին տիկինը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու ամենամյա ազգային արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Թրամփը շնորհակալություն Է հայտնել այն աշխատակիցներին, որոնք հնարավոր են դարձրել այդ իրադարձությունը, եւ մի փոքր պատմել Է արարողության պատմության մասին:

«Մելանյան եւ ես ցանկանում ենք ձեզ մաղթել շատ, շատ երջանիկ Սուրբ Ծնունդ»,- ասել Է նախագահը հյուրերին: Այնուհետեւ նա հաշվել Է մինչեւ հինգը, ինչից հետո առաջին տիկինը միացրել Է Սուրբծննդյան եղեւնու լուսավորումը: Նվագախումբը նվագել Է "We Wish You a Merry Christmas"-ը: Նշվում Է, որ արարողությունը տեղի Է ունեցել Էլիպսում (նախագահական զբոսայգու հարավային մասը): Հարյուրավոր մարդիկ Էին հավաքվել այնտեղ՝ դառնալու Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողության վկաները: Այս շաբաթ ավելի վաղ առաջին տիկինը ներկայացրել Է Սպիտակ տան Ծննդյան տոների զարդարանքները, որոնք համապատասխանում են «Ամերիկայի ոգին» թեմային: Ընդհանուր առմամբ Սպիտակ տունը զարդարում են 58 տոնածառ, ավելի քան 15 հազար ժապավենակապ եւ 2,5 հազարից ավելի լուսաշղթա, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:a


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]