Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՄԱՐԴԸ՝ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈՒ ՇՆՈՐՀԱԾ ՊԱՐԳԵՎ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՄԱՐԴԸ՝ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈՒ ՇՆՈՐՀԱԾ ՊԱՐԳԵՎ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Կյանքում չեմ հանդիպել Թումանյանին ու Կոմիտասին. չգիտեմ՝ դա բնությա՞ն, թե ՞ իմ վրիպումն է, սակայն բախտ է վիճակվել Տիգրան Մանսուրյանի հետ երեկոյի մի քանի ժամ անցկացնել, որի «մեղավորը» իմ համակուրսեցի Հովհաննես Այվազյանն է, երեկո, որից ո՛չ ձայնագրություն է եղել, ո՛չ լուսանկար, ո՛չ էլ, առավել եւս սելֆի, քանզի անցյալ դարում ոչ այնքան հոգում էինք ակնթարթը փաստով հաստատելու, որքան ակնթարթից բավականություն ստանալու մասին, եւ նման հանդիպումները ոչ այնքան ծրագրված էին, որքան հանպատրաստի՝ ցանկության ու պահի թելադրանքով, իսկ հանդիպման համար ո՛չ ռեստորան էինք փնտրում, ոչ էլ սրճարան. միշտ լինում էր մի ազատ տուն կամ տարածք, որ հաճույքով տրամադրվում էր նման երեկոների համար։ Հիմա հազիվ թե որեւէ մեկը հիշի Տիգրան Մանսուրյանի հետ անցկացրած այդ երեկոյի մանրամասները կամ՝ թե ովքեր էին մասնակցում դրան, այդ թվում եւ ես, որ չեմ մոռացել այդ երեկոն, սակայն երեկոյից ստացված հաճելի տպավորությունը մինչեւ օրս ուղեկցում է ինձ՝ լուսավորելով անգամ հանկարծորեն լույսերը մարված սենյակի մութ անկյունները...»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]