Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Լուրեր» լրատվականը՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը:

Լրատվականը հայտնում է նաև, որ Բարսեղ Բեգլարյանը հրավիրվել էր հարցաքննության: «Լուրերի» հետ զրույցում նա նշել էր, որ բացառում է, թե Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական շահագրգռություն՝ որպես դիզվառելիքի մատակարար իր ընկերությունն ընտրելու համար:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]