Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դեկտեմբերի  6-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի  6-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

ՀՀ պաշտպանության ոլորտում նախատեսված են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դրանց հետ կապված մանրամասներ կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նա կխոսի նաև առաջիկա զորակոչից:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և քաղաքագետ Նարեկ Մինասյանը կանդրադառնան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը:  

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամում դեկտեմբերի 6-ից կմեկնարկեն քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար ամանորյա միջոցառումները։

ՀՀ ֆինանսների նախարարությունը կազմակերպում է սեմինար-քննարկում: Հանդիպմանը ներկա կլինի ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

2020թ. ընթացքում Հայաստանում նախատեսվում է սննդի անվտանգության հարցերի հետ կապված իրականացնել իրազեկման միջոցառումերի լայնածավալ ծրագիր: Մանրամասներ  կներկայացնի ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Հովհաննես Թումանյանի թանգարանում կկայանա Ամենայն հայոց բանաստեղծի «Հոբելյանական ընտրանի-150: Հատընտիր» գրքի շնորհանդեսը: Այն կազմել է Հովհաննես Թումանյանի թոռնուհին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]