1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վիկտոր Ենգիբարյանը 2020-ի բյուջեի նախագիծն ինչ-որ առումով մեկնարկային է համարում

Վիկտոր Ենգիբարյանը 2020-ի բյուջեի նախագիծն ինչ-որ առումով մեկնարկային է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ինչ-որ առումով համարում է մեկնարկային՝ հաջողությունների ճանապարհին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ենգիբարյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկմանն իր ելույթում:

«Պետական բյուջեն մեր ընդհանուր բյուջեն է, պլանավորում ենք, թե ինչպես պետք է ծախսենք մյուս տարի: Եվ ես կարծում եմ, որ այս բյուջեն կարել է համարել մեկնարկային, քանի որ այս խորհրդարանն առաջին անգամ ընդունելու է հաջորդ տարվա բյուջեն: Կարելի է ասել, որ սա քաղաքական թիմի և նոր քաղաքական ընդդիմության միասնական նոր բյուջեն է լինելու: Ես առաջարկում եմ, որ մենք սա կոչենք մեկնարկային բյուջե, սա սկիզբն է, ոչ թե համարենք, թե մեր հաջողություններին հասել ենք »,-ասաց պատգամավորը:

Նա նշեց` 90-ականներին բյուջե բառը ասոցացվում էր ճեղքված բառի հետ, երբ ասվում էր, որ բյուջեն ճեղքվածք է ունենալու, հետո տարիների ընթացքում բյուջեի մասին տարբեր պատկերացումներ են եղել: Պատգամավորը նշեց` հեղափոխությունից հետո առաջին անգամ խոսում են բյուջետային եկամուտների կտրուկ աճի մասին:

«Նույնիսկ կառավարությունը մեծ քննադատության արժանացավ, որ կապիտալ ծախսերը բավարար չափով չեն արվել: Իրականում նախորդ գումարման ԱԺ-ի կողմից ընդունված բյուջեով օրինակ 50 կմ ավտոճանապարհի կառուցման համար նախատեսված է եղել օրինակ 50 մլն դրամ, սակայն պարզվել է, որ ճանապարհը կառուցվում է 30 մլն դրամով: Սա նորություն էր Հայաստանի բյուջետային քննարկումների մեջ: Հիմա խոսում ենք մի բյուջեի մասին, որի ծախսային մասը շուրջ 30 տոկոսով ավելանում է, և չափազանց կարևոր է, որ մեր հանրության մեջ ձևավորենք ճիշտ դիսկուրս»,-ասաց Ենգիբարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]