Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օլիվեր Վարհեյին ՔՀ ներկայացուցիչների հետ քննարկում է Արևելյան գործընկերության ապագան

Օլիվեր Վարհեյին  ՔՀ ներկայացուցիչների հետ քննարկում է Արևելյան գործընկերության 
ապագան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարևանության և  ընդլայնման հարցերով հանձնակատար  Օլիվեր Վարհեյին   մասնակցում է Արևելյան գործընկերության    քաղաքացիական հասարակության համաժողովին՝  «EaP4EU. Ուժերի համադրում՝ հանուն շահեկան գործընկերության» խորագրով: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից: 

Համաժողովին մասնակցում են քաղաքացիական հասարակության ավելի քան 200 ներկայացուցիչ Հայաստանից,  Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից, Ուկրաինայից և Եվրամիությունից: Նրանք  քննարկելու են ԵՄ-ի և կառավարության,  ինչպես նաև վեց երկրների  հասարակությունների միջև  գործընկերության  ամրապնդմանն ուղղված  ռազմավարությունն ու հեռանկարները: 

«Հզոր քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության ամրապնդման, հանրային հաշվետվողականության, մարդու իրավունքների և դիմակայության խթանման առանցքային շարժիչ ուժն է: Քաղաքացիական հասարակության համաժողովը և ձեր կողմից ներկայացվող կազմակերպությունները առանցքային դերակատարություն կունենան՝ Արևելյան գործընկերության ապագայի բարեհաջող զարգացման  համար իմ մանդատի ողջ ընթացքում», ֆորումին իր ելույթում  նշել է  Հանձնակատար Վարհեյին:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 11-րդ տարեկան հանդիպումը, որը տեղի է ունենում  ս.թ. դեկտեմբերի 4-ից 6-ը, կենտրոնանում է օրենքի գերակայության և կառավարման ոլորտների  բարեփոխումների տեխնոլոգիական և թվային լուծումների ներուժի վրա: Փորձագետների կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և կառավարության ներկայացուցիչներ Արևելյան գործընկերությունից, ինչպես նաև ԵՄ պաշտոնյաներ: Նկարները հասանելի են EbS-ի կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]