Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Կարևորելով անտառների դերը կլիմայի փոփոխության համատեքստում» հանդիպմանը

Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Կարևորելով անտառների դերը կլիմայի փոփոխության 
համատեքստում» հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կարևորելով անտառների դերը՝ կլիմայի փոփոխության համատեքստում» բարձրագույն հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իսպանիայի, Չիլիի, Էկվադորի, Պակիստանի, Եթովպիայի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Էրիկ Գրիգորյանը ելույթի ընթացքում ներկայացրեց Հայաստանում իրականացվող
անտառային քաղաքականության հիմնադրույթները՝ մասնավորապես նշելով, որ մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ, ինչը վերջին ժամանակահատվածում արդեն տեսանելի արդյունքների է հանգեցրել։

Կարևորելով նաև Հայաստանի կենսաբազմազանության դերը համաշխարհային էկոհամակարգերում, նախարար Գրիգորյանն ընդգծել է իր տեսակի մեջ յուրահատուկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նշանակությունը՝ հավելելով, որ դրանում առկա կեսաբազմազանությունը եզակի է ու գտնվում է հատուկ պահպանության տակ։ Նախարարը մանրամասնել է, որ արգելոցը ներառում է կենդանա և բուսատեսակներ, որոնք պահպանեվել են միայն մեր տարածաշրջանում։

Նախարար Գրիգորյանը լսարանին է ներկայացրել նաև անտառվերականգնման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքները, որոնք իրագործվում են Փարիզյան համաձայնագրի լույսի ներքո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]