Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի հարակից շինության քանդումը դադարեցվել է

 «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի հարակից շինության քանդումը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արամի 23 հասցեում «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի հարակից տարածքում իրականացվող մեկ այլ շենքի քանդման աշխատանքները դադարեցվել են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության» գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Մենք ահազանգի հետքերով գնացել էինք դեպքի վայր և այնտեղ դադարեցրինք ծավալված աշխատանքները: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» շենքի հարակից երկրորդ և երրորդ շենքերը չեն հանդիսանում պատմական հուշարձաններ»,- նշեց Աբրոյանը և հավելեց, որ իրենց գերատեսչությունն Արամի 23 շենքի ամրակայման համար թույլ է տվել ապամոնտաժել անմիջապես կից շենքը, քանի որ այն գտնվում է խիստ վթարային վիճակում:

Նրա խոսքով՝ այդ շենքի հանկարծակի փլուզման պատճառով կարող է վնասվել նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը:

«Այժմ ապամոնտաժում էին մեկ այլ շենք, այսինքն՝ սխալ շինություն են փորձել քանդել: Մենք անմիջապես դադարեցրել ենք այդ ապամոնտաժումը և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է իրականացվեն միայն փաստաթղթերով և օրենքով սահմանված քանդման աշխատանքներ»,- շեշտեց «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության» գործակալության պետը:

Աբրոյանն ընդգծեց, որ իրենք կառուցապատողի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, և կա իտալական կողմի նախագիծ, որով նախատեսված է Արամի 23 հասցեում գտնվող շենքի հրատապ ամրակայման աշխատանքներ իրականացնել:

«Տվյալ աշխատանքները իրականացվելու են փուլերով: Առաջին և հրատապ փուլը հուշարձանը փրկելու միջոցառումներն են, հետագայում կլինեն արդեն վերականգնման և այլ աշխատանքներ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը փրկելու համար նախատեսված է հարակից տարածքի շենքի ապամոնտաժում»,- նշեց Աբրոյանը:

Դեպքի վայրում եղել են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]