1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց Է ներկայացրել Հաագայի դատարան. Reuters

Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց Է ներկայացրել Հաագայի դատարան. Reuters

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի իշխանությունները Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան միջնորդություն են ներկայացրել ափամերձ գոտում օգտակար հանածոների արդյունահանման իր իրավունքների պաշտպանության մասին այդ տեղամասերի նկատմամբ Թուրքիայի հավակնությունների պատճառով: Այդ մասին. ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Կիպրոսի Հանրապետությունը եւ Թուրքիան իրավունքներ են ներկայացնում Արեւելյան Միջերկրականում նավթի առափնյա ադրյունահանման նկատմամբ: Նիկոսիան այդ գոտում նավթի եւ գազի որոնման թույլատրագրեր Է տրամադրել մի շարք բազմազգ ընկերությունների:
Գործակալության տվյալներով՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել Է, որ տրամադրված Է բոլոր հասանելի իրավական միջոցներով պաշտպանել երկրի ինքնիշխան իրավունքները: «Հաագային մեր դիմելու նպատակը հենց դա Է»,-նշել Է նա:
Թուրքիան պնդում Է, որ Նիկոսիան թույլատրագրեր տալու իրավասություն չունի, եւ որ առանձին գոտիներ պատկանում են թուրքական կողմին: Նաեւ Թուրքիան իր հորատանավերն Է ուղարկել կղզու մերձակա շրջան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]